Ռուսաստանում ցմահ ազատազրկման է դատապարտվել սերիական բռնարար եւ մարդասպան ոստիկանը: Իրկուտսկի մարզային դատարանը գերագույն պատժամիջոցի է դատապարտել ոստիկանության նախկին աշխատակից Միխայիլ Պոպկովին: Քննությունն ապացուցել է, որ ոստիկանը 1994-2000թթ. Անգարսկ քաղաքում 22 կին է սպանել:

Դատը փակ ռեժիմով է անցել. Դատարանը ուսումնասիրել է սերիական մարդասպանի զոհերի անձնական տվյալները: Դատավճիռը հրապարակվել է լրագրողների ներկայությամբ: 50-ամյա Պոպկովը պատիժը կկրի հատուկ ռեժիմի գաղութում:

1994-2000թթ. Անգարսկում կանայք էին անհետանում: Նրանց մերկ դիակները՝ բռնաբարության եւ բռնի մահվան հետքերով, գտնում էին Անգարսկում եւ հարեւան երկու շրջաններում: Ձերբակալման պահին հանցագործը ոստիկանության աշխատակից էր՝ Անգարսկի կենտրոնական շրջանի ՆԳՄ-ի օպերատիվ հերթապահը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Սպանություններից բացի, ապացուցված է նրա մեղքը երկու մահափորձերում: