Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մասնակցել է Բեռլինում տեղի ունեցած իսլամաֆոբիայի դեմ մահմեդական համայնքի կազմակերպած ցույցին:

Բրանդենբուրգի դարպասների մոտ հավաքվածները հարգել են Փարիզի ահաբեկչությունների զոհերի հիշատակը եւ կրոնական հանդուրժողականության եւ միասնականության կոչ արել, հայտնում է Agence France-Presse-ը:

Ցույցի կազմակերպիչներն էին Գերմանիայի Մահմեդականների կենտրոնական խորհուրդը, որը ներկայացնում մահմեդական է  28 տարբեր կազմակերպություններ, ինչպես նաեւ Բեռլինի թուրքական համայնքը:

Ըստ ARD հեռուստաալիքի՝ ցույցին մասնակցել է շուրջ տասը հազար մարդ: Բացի Մերկելից, ցույցին ներկա են եղել նաեւ հայտնի այլ քաղաքական գործիչներ՝ նախագահ Յոախիմ Գաուկը, փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը եւ  կառավարության անդամներ:

Նշվում է, որ նրանք լսել են, թե ինչպես է իմամը Ղուրանից մարդուն կյանքից զրկելը դատապարտող  հատվածներ կարդացել: