ԱՄՆ-ի Ալեքսանդրիա քաղաքի (Վիրջինիա նահանգ) դաշնային դատարանում սկսվել է ԿՀՎ-ի նախկին աշխատակցի՝ Ջեֆրի Սթերլինգի նկատմամբ դատական գործընթացը: Վերջինս կասկածվում է գաղտնի տեղեկություններ հրապարակելու մեջ:

Մեղադրող կողմի տվյալներով՝ Սթերլինգը New York Rimes թերթի լրագրող Ջեյմս Ռայզենին է փոխանցել 2000-ական թթ. սկզբին ԿՀՎ-ի անհաջող գաղտնի գործողության մասին տեղեկատվությունը: Դրա օգնությամբ ամերիկյան հատուկ ծառայությունները հույս ուեին լրջորցեն դանդաղեցնել Իրանի միջուկային ծրագրի առաջխաղացումը: Սակայն տապալման արդյունքում Իրանի տարածքում ամերիկյան արտաքին հետախուզության մասին գրեթե բոլոր տվյալներն հայտնվեցին Թեհրանի տրամադրության տակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Սթերլինգն իրեն մեղավոր չի ճանաչում: Ռայզենն ինքը արդեն մի քանի տարի ներքաշված է դատական քաշքշուքներում, սակայն այդպես էլ չի հայտնում, թե ով է իրենց փոխանցել գաղտնի տեղեկատվությունը: