Առինջ գյուղում ինքնասպանություն է տեղի ունեցել:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ գյուղի Մաշտոցի փողոցի բնակիչներից մեկին հունվարի 13-ին հայտնաբերել են իր տանը կից ավտոտնակում՝ պարանով կախված վիճակում: Տարեց տղամարդու ինքնասպանության պատճառը հայտնի չէ: Նա 80 տարեկան էր:

Հանգամանքները պարզվում են: