Ամուրյան Ուստին անունով վագրը, որն անցած տարի մի քանի անգամ անցել էր Չինաստանի տարածքը եւ սահմանը հատելիս վնասվածքներ ստացել, բուժվում է Պրիմորյեի վերականգնողական կենտրոնում եւ մի քանի ամիս անց կարող է բաց թողնվել վայրի բնություն:

Ուստինը հինգ վագրիկներից մեկն էր, որոնց հյուծված գտել էին 2013 թ.՝ հեռավորարեւելյան տայգայում: Նրա քույրերն ու եղբայրները Կուզյան, Բորյան, Սվետլայան եւ Իլոնան են: Այս տարվա մայիսին Ամուրի երկրամասում Կուզյային, Բորյային եւ Իլոնային ազատ էր արձակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:  Հունիսին Հրեական ինքնավար մարզում տայգա էին հեռացել Ուստինը եւ Սվետլայան: Կենդանիների վրա  վզկալներ էին հագցրել, որոնք թույլ են տալիս հետեւել նրանց տեղաշարժերին՝ արբանյակի օգնությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Աշնանը Կուզյան եւ Ուստինը Ռուսաստանից անցել են Չինաստան, իսկ դեկտեմբերին հետ վերադարձել: Ճանապարհորդության ժամանակ Ուստինը անցել է Ամուր գետը, եղել է Խաբարովսկի Մեծ Ուսսուրական կղզում, այցելել Չինաստանի մի քանի գյուղեր, որտեղ մեծ վնասներ է հասցրել գյուղացիներին՝ հարձակվելով այցերի եւ շների վրա: Դեկտեմբերի վերջին ստիպված են եղել նրան բռնել եւ ուղարկել Պրիմորյեի վերականգնողական կենտրոն: Պարզվել էր, որ սահմանը հատելիս վագրը ծանր վնասված է ստացել: