ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հունվարի 14-ին, կազմել է 478.09 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.05 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 561.23 դրամ (նվազել է 2.11 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 725.45 դրամ (աճել է 4.79 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.25 դրամ (նվազել է 0.08 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 261.31 դրամ, ոսկին՝ 18,929.32 դրամ, պլատինը՝ 19,121.46 դրամ:

«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում հունվարի 14-ին ԱՄՆ դոլարով առքուվաճառք չի կատարվել։