Հաջողվել է կապ հաստատել Անտարկտիդայում կորած Պետդումայի պատգամավորներ Ալեքսանդր Սիդյակինի եւ Օլեգ Սավչենկոյի էքսկուրսավարի հետ: 

 «7 գագաթ»ակումբի կազմակերպիչ Օլգա Ռումյանցեւայի խոսքով՝ ալպինիստների խումբը առաջ է շարժվում ըստ նախատեսված պլանի:

«Մենք հենց նոր այնտեղից հաղորդագրություն ենք ստացել, որ խումբը կապի մեջ է, շրջանում փոթորիկ կամ այլ եղանակային խնդիրներ չեն ծագել: Խումբը շարժվում է ըստ նախատեսված ծրագրի», - ասելէ  Ռումյանցեւան, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Նրա խոսքով՝ տուրիտներն ունեն արբանյակային հեռախոս, սակայն այն միացնում են օրական երկու անգամ՝ մարտկոցը տնտեսելու նպատակով: Ճամբարի հետ մշտական կապ չկա:

Ավելի վաղ, Սիդյակինի մամուլի քարտուղարը մտահոգություն էր հայտնել, որ պատգամավորները հետ երկար ժամանակ կապ չի հաստատվել:

Անտարկտիդայում երկու ռուս պատգամավոր է անհետացել