Նավթի համաշխարհային գները հունվարի  15-ին կրկին նվազում են՝ նախօրեի կտրուկ բարձրացումից հետո,վկայում են սակարկությունների տվյալները։
Մոսկվայի ժամանակով ժ. 07.17 –ի դրությամբ  (08.17 ՝ Երեւանի ժամանակով) Brent նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է 1,03%-ով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 48,19 դոլար:  WTI նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0,68% -ով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 48,15 դոլար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ըստ վերլուծաբանների՝ «սեւ ոսկու» արժեքի վերսկսված անկումը կապված է  ներդրողների՝ նավթի գլոբալ ավելցուկի հետ կապված մտավախությունների հետ: Ըստ նրանց՝  անցյալ տարի սկսված նավթի գների կտրուկ անկումը կարող է շարունակվել:

Հունվարի 14-ին նավթի համաշխարհային գները սկսել էին աճել՝ նավթի պաշարների վերաբերյալ ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալների սպասումով. Brent նավթի արժեքը հասել էր մեկ բարելի դիմաց մինչեւ  48,24  դոլարի, WTI-ինը՝ մեկ բարելի դիմաց 47,87 դոլարի: