ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից մի շարք ապրանքների մատակարարման սահմանափակումների պատճառով Միջազգային տիեզերակայանում գտնվող ամերիկացի եւ եվրոպացի տիեզերագնացներիը կարող են մնալ առանց սննդամթերքի, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Պրոգրես Մ-26Մ» բեռնատար տիեզերանավով դեպի Միջազգային տիեզերակայան սննդամթերքի ուղարկման համար նախատեսված բեռը կանգնել է ինչ-որ մաքսատանը», - հայտնել են ռուսական հրթիռա-տիեզերական ճյուղից:
Նշվում է, որ «այդ բեռի համար բացառություն անելու բոլոր անհրաժեշտ հարցումներին ու խնդրանքներին պաշտոնյաները դեռեւս չեն արձագանքել»:
Կայանում այժմ աշխատում են Ալեքսանդր Սամոկուտյաեւը, Ելենա Սերովան, Անտոն Շկապլերովը, ամերիկացիներ Բարի Ուիլմորն եւ Թերի Վերստը, իտալուհի Սամանդտա Կրիստոֆորետին:

























