Լոս Անջելեսում քանդել են Ռեյ Բրեդբերիի տունը, որտեղ նա ապրել է ավելի քան 50 տարի, հայտնում է LA Times-ը:
2012թ. վախճանված հայտնի ֆանտաստ գրող Ռեյ Բրեդբերիի տունը վաճառքի էր դրվել նախորդ տարվա գարնանը: Հունիսին 1937թ. կառուցված տունը վաճառվել էր 1,765 մլն դոլարով, դեկտեմբերին քալիֆորնիական իշխանությունները տան քանդման թույլտվություն էին տվել:
Նշվում է, որ տունը գնել է ամերիկացի ճարտարապետ Թոմ Մեյնը Morphosis ընկերությունից: Նա նաեւ դասավանդում է Լոս Անջելեսի քալիֆորնիական համալսարանում (UCLA), փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Տանը պահպանվել էին ներքին հարդարման օրիգինալ դետալներ, օրինակ՝ ներկառուցված գրադարակներ: Բայց նոր տերը գերադասել է քանդել շինությունը: Գրողի բոլոր փաստաթղթերն ու գրական նյութերը փոխանցվել են Ինդիանայում Բրեդբերիի արվեստի ուսումնասիրման կենտրոնին:




























