Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այսօր՝ հունվարի 15-ին, հայտարարել է, որ իր երկիրը չի կարող հաշտվել Մուհամեդ մարգարեին վիրավորելու փաստի հետ:
«Մամուլի ազատությունը չի նշանակումը վիրավորանքի ազատություն: Թուրքիան թույլ չի տա վիրավորել Մուհամեդ մարգարեին, սա սկզբունքային դիրքորոշում է: Մարգարեի ծաղրանկարների հրապարակումը բացահայտ սադրանք է, քանի որ բոլորին է հայտնի, թե մահմեդականները որքան զգայուն են դրան վերաբերում»,-Անկարայում լրագրողների հետ զրույցում ասել է Դավութօղլուն՝ մեկնաբանելով ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաթբաթաթերթի խմբագրության վրա հարձակումը:
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա հարձակում է իրականացվել: Գրոհի արդյունքում 12 մարդ զոհվել է, այդ թվում՝ պարբերականի գլխավոր խմբագիր Ստեֆան Շարբոնիեն: Հունվարի 9-ին անհայտ անձինք զավթել էին Փարիզում գտնվող խանութն ու տպարանը: Քուաշի եղբայրները մեկ պատանդ են վերցրել: Ոստիկաններին հաջողվել է ոչնչացնել եղբայրներին:



























