Պետերբուրգի բնակիչները չպետք է նեղանան քաղաքի բարեկարգման գործում սեփական ավանդն ունենալու առաջարկությունից, կարծում է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի բնակարանային կոմիտեի նախագահ Վալերի Շիյանը:

«Մեզ մոտ շատ մարդիկ զբաղվում են ֆիտնեսով, դրա համար գումար են վճարում: Իսկ ինչո՞ւ դրանով չզբաղվել մաքուր օդում եւ լավ եղանակին», - նշել է Շիյանըլ:

2015թ. առաջին շաբաթները Պետերբուգրում նշանավորվել են ձյան առատ տեղումներով եւ ուժեղ քամիներով: Համացանցում բնակիչները դժգոհություն են հայտնել ձյան եւ սառույցի մաքրման որակից, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Այսպես, երբ սոցիալական ցանցերից մեկում Պետրեբուրգի փոխքաղաքապետ Իգոր Ալբինին դժգոհել են մաքրման աշխատանքների որակից, վերջիս դժգոհողներին առաջարկել է վերցնել բահերը եւ քաղաքը մաքրել ձյունից: