Սերբիան հատուկ ուշադրություն է դարձնում համաձայնեցված ձեւաչափերի շրջանակներում ձգձգվող հակամարտություններին: Այդ մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Իվիցա Դաչիչը՝ ներկայացնելով 2015թ. ԵԱՀԿ-ում Սերբիայի նախագահության առաջնահերթությունները:

Նրա խոսքով՝ իմաստ չունի կրկնել, որ կողմերի միջեւ բարձր մակարդակում շփումները պետք է շարունակվեն, եւ դրանք պետք է պարբերաբար անցնեն տարբեր ձեւաչափերում: Դաչիչը կարծում է, որ որոշ փոքր քայլեր կարող են բարձրացնել կողմերի միջեւ վստահությունը: Նա ընդգծել է, որ խաղաղ գործընթացների առաջխաղացման բանալին հիմնականում հենց կողմերի ձեռքին է  գտնվում: «Մեր կողմից մենք պետք է լրացուցիչ ջանքերի ներդրման ճանապարհով հավաքական աջակցություն ցուցաբերենք խաղաղ կարգավորման ուղղությամբ», - հայտարարել է Սերբիայի արտգործնախարարը: