Հանկարծակի ստուգումների սկզբունքը, որը հաջողությամբ իրեն դրսեւորել է ռուսական բանակում, այժմ լայնորեն կիրառվելու է նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի զորավարժությունների անցկացման ժամանակ: Այդ մասին «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«ՀԱՊԿ-ի Հավաքական ուժերի համատեղ մարտական պատրաստությունն այժմ իրականացվելու է այդ նորարարության կիրառմամբ: Այսպես կոչված հանկարծակիության տարրը ապացուցել է իր արդյունավետությունը: Այժմ դա անպայմանորեն կիրառվելու է նաեւ ՀԱՊԿ-ի Հավաքական ուժերի համատեղ զորավարժությունների ընթացքում», - հայտարարել է Բորդյուժան, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Դա առաջին հերթին կապված է բոլոր փուլերում գործողության իրականացումը կատարելագործելու անհրաժեշտության հետ՝ սկսած նախապատրաստումից, փոխադրումից եւ զինծառայողներին զինավարժանքների վայրեր տանելիս սահմանները հատելիս, հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:
Բացի այդ, կարեւորվել է համատեղելի ռազմական տեխնիկայով ու սպառազինությամբ ՀԱՊԿ-ի երկրների բոլոր զինված ուժերի հագեցվածությունը:
«Ստորագրվել է Տաջիկստանի զինված ուժերի վերազինման ծրագիր, համանման աշխատանք տարվում է Ղրղզստանի հետ: ՀԱՊԿ-ի շրջանակներում առկա համաձայնագրերին համապատասխան արտոնյալ պայմաններով ակտիվորեն իրագործվում է Ղազախստանի, Բելառուսի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը, օգնություն է հատկացվում Հայաստանին: Մենք առաջնորդվում ենք նրանով, որ բոլոր զինված ուժերը, եւ հատկապես այն զորամիավորումները, որոնք մտնում են ՀԱՊԿ-ի Հավաքական ուժերի կազմում, պետք է ունեն նույնատիպ, օպերատիվ առումով համատեղելի ժամանակակից սպառազինություն, ռազմական տեխնիկա ու կապ», հայտարարել է Բորդյուժան:




























