Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերով խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում հանձնարարել է մինչեւ ճգնաժամիավարտն անցնել խիստ տնտեսման ռեժիմին: Պետության ղեկավարը չի բացառել բյուջետային ծախսերի կրճատումը:

«Ճգնաժամի դրսեւորում է արտահանվող ապրանքների, հատկապես նավթի գների նվազեցումը: Կրճատվել են նաեւ գունավոր եւ սեւ մետալուրգիաական արտարանքի գները: Բացի այդ, բացասական ազդեցություն են թողնում նաեւ Ուկրաինայի իրավիճակը եւ դրա հետ կապված Ռուսաստանկի նկատմամբ կիրառվող պատժաիջոցները, ռուսական ռուբլու ներկայիս վիճակը: Այդ կապակցությամբ մենք պետք է հետեւենք իրավիճակին եւ համապատասխան քայլեր ձեռնարկենք», հայտարարել է Նազարբաեւը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին:

«Հասցեավորված սոցիալական օգնությունը, բազմազավակ եւ անապահով ընտանիքների նպաստները չպետք է տարածվեն նյութապես ապահով մարկանց վրա: Հասարակ մարդիկ չպետք է տուժեն ճգնաժամային երեւույթների պատճառով: Պետությունը կթան կով չէ», - ընդգծել է նախագահը: