ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը մասամբ գաղտնազերծել է նյութեր, որոնցից հետեւում է, որ ԿՀՎ-ն օժանդակել է Բորիս Պաստեռնակի «Բժիշկ Ժիվագո» վեպի եւ խորհրդային այլ գրողների գործերի հրատարակմանը:
1957թ. դեկտեմբերով թվագրված փաստաթղթերից մեկոըմ ԿՀՎ-ն առաջարկում է Պաստեռնակի «Բժիշկ Ժիվագո» վեպի հրապարակմանը ավելի մեծ ուշադրություն հատկացնել, քան այլ ստեղծագործություններին: ԿՀՎ-ի այլ փաստաթղթերում նշվում է, որ ստեղծագործական ակտիվ դիրքորոշմամբ հեղինակները, ինչպես Բորիս Պաստեռնակը, կօգնեն քանդել «երկաթյա վարագույրը»:
Ավելի վաղ ԿՀՎ-ն հայտարարել էր, որ նախկին ԽՍՀՄ երկրներում հեղափոխությունների շարժառիթները նախապատրաստել է հենց ստեղծագործող մտավորականությունը, որի ստեղծագործությունները ակտիվորեն հրապարակվել են ԿՀՎ-ի աջակցությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Բորիս Պաստեռնակի «Բժիշկ Ժիվագո» վեպը գրվել է 1955 թ. եւ նրա ստեղծագործության գուխոգործոցն է: 1958 թ. Պաստեռնակին շնորհել էին Նոբելյան մրցանակ: ԽՍՀՄ իշխանությունները դա ընդունել էին դժկամությամբ, քանի որ վեպը հակախորհրդային էին համարել: Հետագայում Պաստեռնակը ստիպված էր եղել հրաժարվել ստացած մրցանակից:

























