Փարիզի Կոլոմբ արվարձանի փոստային բաժանմունքում պատանդներ վերցրած զինված տղամարդը հանձնվել է ոստիկանությանը: Այս մասին հաղորդում է BFMTV հեռուստաալիքը:

Ոստիկանությունից Agence France-Presse-ին հայտնել են, որ ներկայումս տղամարդը ձերբակալված է, պատանդներն ազատ են արձակված:

Առկա տեղեկություններով, տեղի ունեցածի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Ավել;ի վաղ հաղորդվել է, որ Կալաշնիկով տեսակի ինքնաձիգով եւ մի քանի նռնակներով զինված տղամարդը պատանդներ է վերցրել փոստային բաժանմունքում: Մի քանի մարդու հաջողվել է փախչել նախքան պատանդներ վերցնելը: Նրանց խոսքով՝ հարձակվողը հոգեկան անհավասարակշիռ վիճակում էր եւ չկապակցված էր խոսում, հաղորդում է Lenta-ն:

Ոստիկանությունում հայտարարել են, որ ամենայն հավանականությամբ տեղի ունեցածն ահաբեկչական գործողություն չէ: Լրատվամիջոցների փոխանցմամբ, տղամարդը ավելի վաղ պատասխանատվության էր ենթարկվել մանր խուլիգանության համար: Նրա անունը չի հաղորդվում: