Միջազգային կոալիցիան՝ ԱՄՆ գլխավորությամբ, Իրաքում եւ Սիրիայում 11 ավիահարված է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ 5 ավիահարված հասցվել է Իրաքում:

Հրաձգության արդյունքում վնասվել են գրոհայինների վերահսկողության տակ գտնվող տարածքի 9 օբյեկտներ Սիրիայում, հաղորդում է Gazeta-ն:

Հունվարի 15-ին հաղորդվել էր, որ կոալիցիան 22 ավիահարված է հասցրել «ԻՊ»-ի դիրքերին: