Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հունվարի 14-ին ԵԱՀԿ դիտարկում անցկացվեց:
Դիտարկման ընթացքում ադրբեջանական կողմից կրակոց արձակվեց, ինչից հետո որոշվեց դադարեցնել դիտարկումը:
Դրանից հետո կողմերը հանդես եկան հայտարարությամբ: Սակայն ադրբեջանական կողմը, չբավարարվելով Արցախի հասցեին մեղադրանքներ հնչեցնելով, ավելի հեռուն գնաց:
«ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը, ով դիտարկմանը մասնակցում էր ադրբեջանական կողմից, հայտարարեց, որ նախապես հաստատված կանոնների համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պատասխան կրակ չբացեցին եւ պայմաններ ստեղծեցին դիտարկումն ավարտելու համար»,- Եվգենի Շարովին է վկայակոչում ԱՊԱ գործակալությունը:
Ստացվում է, որ ԵԱՀԿ ներկայացուցիչը հայտարարություն է անում Պաշտպանության նախարարության անունից: ԵԱՀԿ-ն առայժմ չի մեկնաբանում այս հաղորդագրությունը:




























