Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ֆրանսիական եւ օտարերկրյա դեսպանների ամենամյա հանդիպման ժամանակ հանդես է եկել Սիրիայի կառավարության եւ ընդդիմության միջեւ բանակցությունների անցկացման օգտին, հաղորդում է Reuters-ը: Միաժամանակ նա հերթական անգամ հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հեռանա իօր պաշտոնից:
«Ասադը պատասխանատու է Սիրիայում ողբերգության համար: Ոչ ոք չի հատավում, որ նա կարող է միավորել ժողովրդին այդքան մեծաքանակ զոհերից հետո»,-ասել է Օլանդը: Նրա խոսքով՝ Ֆրանսիան հարվածներ չի հասցնի «Իսլամական պետության» դիրքերին Սիրիայում, որպեսզի դրանով չօգնի Սիրիայի կառավարությանը, հաղորդում է Lenta-ն:
Բացի այդ, Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած ահաբեկչություններն ամրապնդել են ակտիվ արտաքին քաղաքականություն իրականացնելու երկրի վճռականությունը: Նա կոչ է արել միջազգային հանրությանը առավել սերտորեն համագործակցել կանխելու համար օտար զինյալների ներթափանցումը Սիրիա եւ Իրաք, ապա վերադարձը հայրենիք:




























