Ֆրանսիայում այսօր՝ հունվարի 16-ին ուժի մեջ է մտել օրենքը, որով երկրի իշխանություններին իրավունք է տրվում արգելել ենթադրյալ իսլամիստներին լքել երկրի տարածքը, հաղորդում է Associated Press-ը:
Օրենքով հնարավորություն է տրվում իշխանություններին «լուրջ հիմքերի առկայության դեպքում» առգրավել քաղաքացու անձնագիրն ու նույնականացման քարտը:
«Լուրջ հիմքեր» ասելով ենթադրվում է անձի կողմից Սիրիա եւ Իրաք մեկնելու ցանկությունը՝ այնտեղ առազմական գործողություններին մասնակցելու նպատակով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Բացի այդ, Ֆրանսիայի իշխանությունները կարող են դադարեցնել ժամանակավոր բնակության իրավունքը: Հակաահաբեկչական օրենքը հավանության է արժանացել երկրի խորհրդարանի կողմից նուեմբերի վերջին:




























