Բրազիլական պետական էներգետիկ Petrobras ընկերության ղեկավար Պաուլու Ռոբերտո Կոստեն իր տան լողավազանը փողի պահեստի է վերածել, հայտնում է բրազիլական Folha de Sao Paulo թերթը։

Petrobras-ում 2014թ. կոռուպցիոն խոշոր սխեմա էր բացահայտվել։ Ընկերության ներկայացուցիչները պայմանագրեր էին ստորագրել եւ դրանց արժեքից  3 տոկոս փայ ստացել։ Գումարներն օգտագործվել էին քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին կաշառելու համար։ Երկրի նախագահի ընտրությունների ընթացքում առաջատար լրատվամիջոցները մեղադրանքներ էին հնչեցրել, որ քարոզարշավը պետական նավթային կոնցեռնում կատարված «ատկատների» հաշվին է անցկացվում։ Գործող նախագահ Դիլմա Ռուսեֆը ընտրություններում հաղթանակից հետո խոստացել էր հետաքննել Petrobras-ի կոռուպցիոն մեխանիզմները, փոխանցում է lenta-ն։

Պաուլու Ռոբերտո Կոստեն կալանավորվել է։ վերակառուցված լողավազանի մասին քննությանը պատմել է նրա մերձավորներից մեկը՝ հայտնելով, որ նավթային մագնատի տուն փողով ճամպրուկներ է տարել։

Կոռուպցիոն  սխեմաները Petrobras-ի ղեկավարներին շուրջ 10 մլրդ ռեալ (3,8 մլրդ դոլար) էին բերել։