ԱՄՆ-ի իշխանությունները 385 հազար դոլար փոխհատուցում կվճարեն մահմեդական Աբդալա ալ-Քիդի ձերբակալության համար: 11 տարի առաջ Հետախուզությունների դաշնային բյուրոն 16 օր շարունակ ապօրինի բանտարկել է վերջինիս եւ բաց թողել՝ առանց մեղադանքի առաջադրման, ասվում է Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության հաղորդագրության մեջ:
2002թ. Հետախուզությունների դաշնային բյուրոն հետաքննել է ահաբեկչական կազմակերպության ֆինանսական աջակցման մասին գործը: Ալ-Քիդը ակտիվորեն համագործակցել է քննության հետ:
2003թ. Այդահոյի համալսարանում սովորող մահմեդականին անսպասելիորեն կալանավորել են օդանավակայանում՝ Սաուդյան Արաբիա մեկնումից առաջ: Նրան 16 օր շարունակ պահել են բանտում եւ ազատ արձակել՝ առանց բացատրությունների եւ մեղադրանքի առաջադրման, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
Աբդալա ալ-Քիդը 2005թ. ՀԴԲ-ի դեմ հայց է ներկայացրել դատարան: Ինչպես պարզվել է դատարանում, մահմեդականը կալանավորվել էր, քանի որ Բյուրոն վախեցել է կորցնել գործով կարեւոր վկային:




























