Պակիստանում զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ընդդեմ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների, գրում է The Sun Herald-ը: Որոշ քաղաքներում բողոքի ակցիաների մասնակիցները այրել են Ֆրանսիայի դրոշներն ու այդ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի խրտվիլակը:

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի դեմ բողոքի ակցիաներին մասնակցել են քաղաքական ու կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ամենախոշոր ցույցը տեղի է ունեցել Պակիստանի արեւելքում գտնվող Լահոր քաղաքում, որտեղ 10-հազարանոց ամբոխը վանկարկել է. «Մահ սրբապիղծներին» եւ «Կորչի Շառլին», հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր խոշոր բողոքի ակցիաների մասին Նիգերում, որտեղ բախումների հետեւանքով 5 մարդ էր զոհվել: