2016 թվականին Երկրի բնակչության հարուստ 1 տոկոսը ավելի մեծ կարողություն կունենա, քան մնացած 99 տոկոսը, նախազգուշացնում է բրիտանական բարեգործական Oxfam կազմակերպությունը:
Կազմակերպությունը, շվեյցարական Դավոսոմ կայանալիք համաշխարհային տնտեսական ֆորումին ընդառաջ, փորձում է ուշադրություն հրավիրել աշխարհում աճող անհավասարության վրա:
Oxfam-ի ղեկավար Ուիննի Բյանիման հայտարարել է, որ անհավասարությունը հասել է ապշեցուցիչ ծավալների, եւ ամենահարուստների ու ամենաաղքատների միջեւ խզումը զգալիորեն մեծանում է, BBC-ի ռուսական ծառայությունը:
Բարեգործական կազմակերպությունը աշխարհի պետությունների իշխանություններին կոչ է արել պայքարել հարկերի վճարումից խուսափելու դեմ եւ բարելավել պետական ծառայությունների որակը, ինչպես նաեւ օրենսդրորեն ամրապնդել նվազագույն աշխատավարձի չափը եւ կենսապահովման նվազագույն մակարդակը՝ դրանով իսկ նպաստելով եկամուտների առավել հավասարաչափ բաշխմանը:




























