Ադրբեջանում բողոքի ակցիան ավարտվել է մահով” Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, Հովսանի ավանում բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել դպրոցի դիմաց, բողոքելով դպրոցում ուսման ցածր մակարդակից եւ դպրոցի տնօրենի կողմից աշակերտներին պարբերաբար վիրավորելու փաստի առիթվ:
Ավանում աճում է լարվածությունը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սուրախանի շրջանային վարչության պետը եւ Բաքվի քաղաքապետարանի կրթության բաժնի ղեկավարները:
Դեպքի վայր ժամանած դպրոցի տնօրեն Գ. Սալիմովը, վախենալով հավաքված բազմությունից, որոշել է փախչել եւ մեքենան վարել է հենց բազմության վրա:
Ակցիային մասնակցող 20-ամյա Էլմար Ալիեւը վախեցել է դրանից եւ նրա մոտ էպիլեպսիայի նոպա է սկսվել, որի հետեւանքով նա մահացել է:




























