Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորի հայրը՝ Խուան Կառլոս I-ը, մասնավոր  փաստաբան է փնտրում, որն իր շահերը կներկայացնի դատավարության ընթացքում:

El Pais թերթը գրում է, որ նախկին միապետին փաստաբան է պետք եկել այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ երկրի գերագույն դատարանը վարույթ էր ընդունել Բելգիայի բնակչուհի Ինգրիդ Սարտյոյի հայցն ուղղված նախկին միապետին՝ հայրության ճանաչման վերաբերյալ:

Նախքան անցյալ տարվա հունիսին գահից հրաժարվելը, Խուան Կառլոս I-ը, ըստ Սահմանադրության,  օգտվոմ էր անձեռնմխելիությունից, այդ պատճառով էլ նման հայցերը մերժվել ին: Իսկ այժմ նա պետք է դատարանի առաջ կանգնի, եւ չի կարող դիմել պետական փաստաբանների իրավաբանական ծառայություններին, քանի որ հայցն ուղղված է անմիջապես նրա, այլ ոչ թե միապետության դեմ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պետք է նշել, որ Գերագույն դատարանը մերժել է համարժեք պահանջով մեկ այլ հայցվորի՝ կատալոնացի Ալբերտո Սոլա Հիմենեսին: Սարտիոն եւ Սալոն պետք է  ապացույցներ ներկայացնեին՝ իրենց մայրերի եւ Խուան Կառլոս I-ի միջեւ հարաբերությունների առկայության մասին,  երբ վեջինս դեռ գահին չէր բազմել եւ ոչ մի պետական պաշտոն չէր զբաղեցրել: Թե ինչ է ներկայացվել դատարանին, չի նշվում, սակայն քննարկվել է միայն բելգիացի կնոջ հայցը: 

Ակնկալվում է, որ այժմ կարող է ԴՆԹ թեստ նշանակվել, որը կհաստատի կամ կհերքի Սարտյոյի պնդումները, չնայած Խուան Կառլոս I-ն իրավունք ունի  հրաժարվել հայրության թեսթ հանձնելուց:

Հարկ է նշել, որ Գերագույն դատարանը մերժել է համարժեք պահանջով մեկ այլ հայցվորի՝ կատալոնացի Ալբերտո Սոլա Խիմենեսին: Սարտյոն եւ Սալոն պետք է  ապացույցներ ներկայացնեին՝ իրենց մայրերի եւ Խուան Կառլոս I-ի միջեւ հարաբերությունների առկայության մասին,  երբ վեջինս դեռ գահակալ չէր  եւ ոչ մի պետական պաշտոն չէր զբաղեցնում: Թե ինչ է ներկայացվել դատարանին, չի նշվում, սակայն քննարկվել է միայն բելգիացի կնոջ հայցը: 

Ակնկալվում է, որ այժմ կարող է ԴՆԹ անալիզ նշանակվել, որը կհաստատի կամ կհերքի Սարտյոյի պնդումները, չնայած Խուան Կառլոս I-ն իրավունք ունի  հրաժարվել հայրության թեսթ հանձնելուց: