Եվրամիությունը կվիճարկի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից ՀԱՄԱՍ-ին բացառելու Եվրամիության դատարանի որոշումը, լրագրողներին հայտարարել է եվրոպացի դիվանագետը:
«Խորհուրդը որոշել է բողոքարկել Եվրամիության կողմից կազմված ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից «ՀԱՄԱՍ»-ին հանելու որոշումը», - հայտարարել է դիվանագետը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: ԵՄ-ի դատարան 2014թ. կայացրած որոշումը հիմնավորում է նրանով, որ 2001թ. ՀԱՄԱՍ-ն ընդգրկվել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում մամուլում եւ համացանցում իր հրապարակումների համար, այլ ոչ թե «ուսումնասիրված գործշողությունների եւ իշխանությունների իրավասու մարմինների որոշումներով հաստատված վերլուծության հիման վրա»:
ՀԱՄԱՍ-ը 2007թ.-ից պաղեստինյան Գազայի հատվածում իշխող ուժն է: Եվրամիությունը, Իսրայելը, Կանադան, ԱՄՆ-ն եւ Ճապոնիան ՀԱՄԱՍ-ը որակավորում են՝ որպես ահաբեկչական կառույց: Ավստրալիայում եւ Մեծ Բրիտանիայում այս շարժման միայն ռազմական թեւն է ներառված ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:




























