Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժումը «ոչ բարոյական» է համարում շարժումը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանելու որոշումը վիճարկելու ԵՄ-ի հաստատակամությունը, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Ավելի վաղ, եվրոպացի մի դիվանագետ լրագրողներին հայտարարել էր, որ Եվրամիությունը կվիճարկի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից ՀԱՄԱՍ-ին բացառելու Եվրամիության դատարանի որոշումը: Իր հերթին, ԵՄ-ի դիվանագիտական առաքելության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հաղորդել էր, որ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից ՀԱՄԱՍ-ին բացառելու ԵՄ-ի դատարանի վճիռը բողոքարկման ընթացքում ուժի մեջ չի մտնի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
ԵՄ-ի դատարան 2014թ. կայացրած որոշումը հիմնավորում է նրանով, որ 2001թ. ՀԱՄԱՍ-ն ընդգրկվել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում մամուլում եւ համացանցում իր հրապարակումների համար, այլ ոչ թե «ուսումնասիրված գործշողությունների եւ իշխանությունների իրավասու մարմինների որոշումներով հաստատված վերլուծության հիման վրա»:
ՀԱՄԱՍ-ը 2007թ.-ից պաղեստինյան Գազայի հատվածում իշխող ուժն է: Եվրամիությունը, Իսրայելը, Կանադան, ԱՄՆ-ն եւ Ճապոնիան ՀԱՄԱՍ-ը որակավորում են՝ որպես ահաբեկչական կառույց: Ավստրալիայում եւ Մեծ Բրիտանիայում այս շարժման միայն ռազմական թեւն է ներառված ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:




























