Լենինսկ-Կուզնեցկ քաղաքում տեղի 22-ամյա բնակիչը գիշերվա ընթացքում պատռել է թանկարժեք 10 մեքենաների անվադողերը, հայտնում է ՆԳՆ ԳՎ Կեմերովոյի մարզի մամուլի ծառայությունը:
Իրավախախտին ձերբակալել են հանցանքի պահին եւ առգրավել խոհանոցային երկու դանակ: Ոստիկանական բաժանմունքում նա ընդունել է մեղքը եւ իր քայլը պատճառաբանել թանկարժեք մեքենաների սեփականատերերի նկատմամբ ունեցած նախանձով, փոխանցում է Gazeta-ն:
Ընդհանուր վնասը կազմել է շուրջ 100 հազար ռուբլի: Չարագործի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ՌԴ ՔԿ 167-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Ուրիշի ունեցվածքի միտումնավոր վնասում կամ ոչնչացում», նրան սպառնում է մինչեւ 2 տարվա ազատազրկում:




























