2015թվականիհունվարի1-ից  Հայաստանում պաշտոնապես  բացվել է Ճապոնիայի դեսպանությունը(նստավայրը՝ ք. Երեւան, Ցիտադել Բիզնես Կենտրոն, Տերյան փողոց 105/1, տարածք 9, 5-րդ հարկ, (գրասենյակ # 501)), որնառայժմ ղեկավարում է դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Կենիչիրո Սասամեն:

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը հունվարի 21-ին ժամը 12:00-ին կնքելու է Արարատի մարզի դպրոցներին սարքավորումներ տրամադրելու վերաբերյալգրանտային պայմանագիր «Զարգացում եւ բարեկեցություն» ՀԿ-ի հետ:Այդ առիթով հունվարի 21-ին Երեւան է ժամանելու Ճապոնիայի ԱԳՆ փոխնախարար պարոն Մինորու Կիուչին, ով ներկա կլինի Պայմանագրի ստորագրման արարողությանը:

Պայմանագրի ստորագրմանը ներկա են լինելու նաեւ.

- Կարինե Հարությունյան ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ

- Ռուբիկ Աբրահամյան Արարատի մարզպետ

- ԻլյիչՇադյան Արարատի մարզպետի տեղակալ

- Ռուզան Խոջիկյանը Ճապոնիայի միջազգային համագործակցությանգործակալության (ՃՄՀԳ, JICA)ծրագրիհամակարգող

- Արիհիկո Հասեգավա Հայաստանում ճապոնացիների ասոցիացիայի նախագահ

Պայմանագրի ստորագրման արարողությունը տեղի կունենա հունվարի 21-ին՝ ժամը 12:00-ին,  ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությանը: