Մոզամբիկում ջրհեղեղի հետեւանքով զոհերի թիվը հասել է 71-ի: Այս մասին տեղեկացնում է France-Presse գործակալությունը:
«Անցյալ գիշեր (կիրակի) ստացված տեղեկությունների համաձայն, զոհերի նախնական թիվը հասել է 71-ի»,- հայտարարել է Տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային ինստիտուտի ներկայացուցիչ Ռիտա Ալմեյդը:
Ըստ Gazeta-ի, զոհերի մեծ մասը Զամբեզիա նահանգում են: Բացի այդ, հեղեղի հետեւանքով շուրջ 80 հազար մարդ է տուժել:


























