Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ երկիրը տառապում է «սոցիալական եւ ազգային խտրականությունից», փոխանցում է Agence France-Presse-ը:
«Այս մի քանի օրերը վեր հանեցին այն խնդիրները, որոնք մենք ունենք: Դրան մենք պետք է հավելենք այն լարվածությունը, որը վաղուց էր հասունանում՝ տարածքային, սոցիալական, էթնիկ խտրականություն», — հայտարարել է Վալսը, փոխանցում է Gazeta-ն:
Հիշեցնենք, հունվարի 7-ին Փարիզում Charlie Hebdo երգիծաթերթի խմբագրության վրա հարձակում էր կատարվել, Կուաշի եղբայրների ահաբեկչության հետեւանքով զոհվել էր 12 մարդ:
Այնուհետեւ Փարիզի արվարձանում իսլամիստ Ամեդի Կուլիբալին սպանել էր կին ոստիկանի, իսկ հաջորդ օրը պատանդ վերցրել Փարիզի հրեական խանութի այցելուներին: Ահաբեկչությունների հետեւանքով զոհվել էր 17 մարդ:




























