Եմեն մայրաքաղաք Սանայում անհայտ անձինք գնդակոծել են ԱՄՆ-ի դեսպանատան մեքենան։ CNN-ը հայտնում է, որ գնդակոծության պահին մեքենան անցակետում էր գտրվում։
Կրակողի անձի մասին տեղեկություն չկա: Նաեւ չի հաղորդվում՝ կան արդյոք կորուստներ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների շրջանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ Վաշինգտոնում պատրաստ են Եմենում ԱՄՆ դեսպանատան տարհանմանը: Ավելի ուշ NBC հեռուստաալիքը մեջբերել էր աղբյուրի խոսքերը, որ ամերիկացի դիվանագետներին անմիջական վտանգ դեռ չի սպառնում, եւ տարհանման համապատասխան ծրագրեր չկան:




























