VimpelCom Ltd-ն հայտարարել է Անդրեյ Պատոկային ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով գործադիր փոխնախագահի պաշտոնում նշանակելու մասին: Մինչ օրս նա «ՎիմպելԿոմ» ՍՊԸ-ի ենթակառուցվածքների զարգացման գծով գործադիր փոխնախագահն էր («Ռոսիա» բիզնես-միավոր):

Մեկնաբանելով նշանակումը՝ VimpelCom Ltd-ի գլխավոր տնօրեն Ջո Լունդերը նշել է. «Ցանկանում եմ նոր նշանակման կապակցությամբ շնորհավորել Անդրեյ Պատոկային: Ուրախությամբ սպասում են նրա հետ աշխատանքը շարունակելուն՝ արդեն ԱՊՀ բիզնես-միավորի ղեկավարի պաշտոնում»:

Իր հերթին Անդրեյ Պատոկան նշել է. «Հպարտ եմ իմ հանդեպ ցուցաբերված վստահության առիթով եւ նոր նշանակումը դիտարկում եմ նախ որպես լուրջ պատասխանատվություն եւ մասնագիտական մարտահրավեր: Կառուցվածքով ԱՊՀ-ն VimpelCom-ի ամենաբարդ բիզնես-միավորն է, սակայն, միաժամանակ, այն մեր ընկերության ամենադինամիկ եւ հեռանկարային սեգմենտներից է: Այսօր բոլոր վեց շուկաները գտնվում են կա՛մ տեխնոլոգիական զարգացման հերթական փուլի շեմին, կա՛մ արդեն անցողիկ գործընթացքում, այդ պատճառով ենթադրում եմ, որ հիմա մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի բաժանորդը՝ իր պահանջներով եւ սպասելիքներով: Հավատում եմ, որ հաճախորդներին բավարարելու ուղղությամբ ավելի մեծ ջանքերի գործադրումն ԱՊՀ-ում Beeline ապրանքանիշի դիրքերի ամրապնդման ամենաճիշտ ճանապարհն է»:

Անդրեյ Պատոկան ծնվել է 1969 թվականի նոյեմբերի 10-ին: Ավարտել է Պաշտպանության նախարարության ռազմական ինստիտուտը: 1992 թվականին նա աշխատանքի է ընդունվել «Կոմբելլգա» ՍՊԸ՝ որպես վաճառքի մենեջեր: Ժամանակի ընթացքում նրան հաջողվել է հասնել մինչեւ կոմերցիոն տնօրենի տեղակալի պաշտոնի:

2002 թվականին Պատոկան նշանակվել է «Կոմինկոմ» ընկերության կոմերցիոն տնօրենի պաշտոնում, իսկ 2003 թվականին, ընկերության վերակազմավորումից հետո, դարձել է «ՍՑՍ Սովինել»-ի մարզային զարգացման բաժնի ղեկավար («Գոլդեն Տելեկոմ» ապրանքանիշ): Ավելի ուշ նա զբաղեցրել է «Գոլդեն Տելեկոմ»-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը:

2008 թվականից «ՎիմպելԿոմ»-ի կորպորատիվ շուկայում բիզնեսի զարգացման գործադիր փոխտնօրենն է եւ հրաշալի արդյունքներ է ունեցել. նրա ղեկավարությամբ «Ռոսիա» բիզնես-միավորման B2B սեգմենտը զարգացել է շուկան գերազանցող տեմպերով եւ բազմիցս արժանիորեն ճանաչվել լավագույններից լավագույնը:

2014 թվականին նա նշանակվել է «ՎիմպելԿոմ» ՍՊԸ-ի ենթակառուցվածքների զարգացման գծով գործադիր փոխնախագահ, որտեղ սկսել է իրականացնել հաճախորդների կողմնորոշման նոր ռազմավարությամբ ցանցի զարգացման հայեցակարգը: Այդպիսով նա մշտական բարեփոխումների ամուր հիմք է դրել՝ բարձրացնելով կապի որակը, ցանցի հուսալիությունը եւ նորարարական տեխնոլոգիաների զարգացումը: