Վրաստանի արդարադատության նախարարի կողմից մշակված Անչափահասների արդարադատության օրենսգիրքը շուտով կներկայացվի խորհրդարանի քննարկմանը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Օրենսգիրքը ենթադրում է դատական համակարգի, ինչպես նաեւ Վրաստանի իրավապահ մարմինների բարեփոխումներ: Մասնավորապես, ծրագրվում է արդարադատության հատուկ ինստիտուտի ստեղծումը: Անչափահասների գործերը կվարեն հատուկ ոստիկանները, քննիչները, դատախազները եւ դատավորները: Օրենսգրքի շուրջ աշխատանքները սկսվել են դեռ 2013թ., հայտնում է «Վրաստանի նորությունները»:
Վրաստանում անչափահասները քրեական պատասխանատվության են ենթարկվում 14 տարեկանից: Ըստ նոր օրենսգրքի, անչափահասներին ազատությունից կարելի է զրկել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ծանր եւ առանձնակի ծանր հանցագործությունների դեպքում: Առավելագույն պատժաչափ կսահմանվի 10-15 տարի: Ընդ որում, 18 տարին չլրացածները իրենց պատիժն այլեւս չեն կրի անչափահասների հետ միեւնույն հաստատությունում:
Մնացած դեպքերում անչափահաս հանցագործների նկատմամբ կկիրառվի վերականգնողական արդարադատություն եւ մեդիտացիա:




























