ԱՄՆ Գերագույն դատարանը բավարարել է բանտարկյալ Գրեգորի Հոլթի հայցը, որը պահանջում էր թույլ տալ անազատության մեջ գտնվող մահմեդականներին մորուք պահել, հաղորդում է Agence France-Presse-ը:

Համաձայն ընդհանուր բանտային կանոնների, բանտարկյալներին թույլ էր տրվում մորուք պահել միայն մինչեւ 0,25 դյույմ երկարության (մոտ 5 մմ), մինչդեռ Հոլթը պնդում էր, որ որպես մահմեդական ինքն իրավունք ունի առնվազն մինչեւ 1 սմ երկարությամբ մորուք պահել, հաղորդում է Gazeta-ն:

Դատարանը որոշել է, որ գոյություն ունեցող սահմանափակումները խախտում են Հոլթի կրոնական ազատության սահմանադրական իրավունքը, եւ որոշել է թույլ տալ նրան եւ նրա հավատակիցներին ավելի երկար մորուք պահել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բանտարկյալը հայց է ներկայացրել Գերագույն դատարան: Հաղորդվում էր, որ Հոլթը դատապարտվել է նախագահ Ջորջ Բուշի դուստրերին առեւանգելու սպառնալիքի եւ վնաս տալու մեջ: