Ադրբեջանում բողոքի հերթական ցույցն է ընթանում: Այս անգամ Նարդարանում տեղի ունեցող հանրահավաքում այրել են մի շարք երկրների դրոշները, որոնց քաղաքականությունը, ըստ նրանց, իսլամի դեմ է ուղղված: Մասնավորապես, այրել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իսրայելի եւ Հայաստանի դրոշները:
Ցույցի հիմնական առիթը, ըստ haqqin.az-ի, Մուհամեդ մարգարի ծաղրանկարների դեմ բողոքն է: Մասնակցում են հարյուրավոր մարդիկ: «Ցույցի մասնակիցները դատապարտում են իսլամի դեմ «խաչակրաց արշավանքը»: Մասնակիցները հակաարեւմտյան կոչեր են հնչեցնում», - հայտնում է աղբյուրը:
Լուսանկարներից դատելով՝ ցույցի մասնակիցները որոշել են մեծ գումարներ չծախսել: «Բյուջետային» միջոցառման ընթացքում այրել են գլխավոր «հակամահմեդական» երկրների թղթե դրոշները, այդ թվում՝ հայկական եռագույնը:





























