Հայաստանի քննչական կոմիտեն քրգործ է հարուցել` հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող Ասատրյանին սպանելու, Գասպարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե հունվարի 21-ին, ժամը 03:00-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը ներթափանցել է N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետ:

Մարտական գործողությունների արդյունքում մարտական հենակետում որպես դիտորդ, ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Նահապետ Արտակի Ասատրյանը զոհվել է, իսկ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովհաննես Օնիկի Գասպարյանը՝ ստացել  բեկորային վնասվածք` աջ ոտքի ծնկի փափուկ մասում:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով եւ 34-104 հոդվածի  2-րդ մասի 1-ին, 7-րդ եւ 13-րդ կետերով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: