Ինդոնեզացի հայտնի հոգեւորական Ֆելիքս Սիաուն իր  Twitter –ում մի շարք գրառումներ է կատարել, որոնցում բացատրում է, թե ինչու է պետք խուսափել սելֆիից: Նա հատկապես դատապարտել է այն լուսանկարները, որոնցում մահմեդական կանայք են՝ նրանց «պիղծ» անվանելով, փոխանցում է Daily Mail-ը:

Ըստ նրա՝ սելֆիի հեղինակները սոցիալական ճանաչման կարիք ունեն, եւ լուսանկարներն օգնում են նրանց իրենց մյուսներից լավ զգալ: «Մենք վատագույն մեղքին ենք ենթակա՝ մեծամտությանը», - ասել է նա:

Ի պատասխան նրա հայտարարությանը՝ սոցցանցերի հարյուրավոր օգտատերեր #Selfie4Siauw հեշթեգով սելֆիներ են տեղադրել, հայտնում է Lenta.ru-ն: