Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին Հռոմում համատեղ մամուլի ասուլիսից հետո փողկապ է նվիրել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին: Վերջինս նվերն ընդունել է ժպիտով՝ խոստանալով այն կրել այն ժամանակ, երբ կգտնվեն հունական խնդիրների լուծումները:
Ցիպրասը փողկապ չի կրում, բայց խորհրդարանական ընտրություններից առաջ լրագրողներին խոստացել էր, որ կսկսի փողկապ կրել, երբ Հունաստանը դուրս կգրի իր պարտքերը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Իր կողմից Ցիպրոսը Ռենցիին երաժշտական կոմպակտ-դիսկ է նվիրել՝ Իտալիայի հարավում գտնվող հունախոս գյուղի տարանտելայով:
Լրագրողները նշում են, որ մամուլի ասուլիսը տեղի է ունեցել անբռնազբոս մթնոլորտում: Ասուլիսի ժամանակ Ռենցին վստահություն է հայտնել, որ կան բոլոր նախադրյալները՝ եվրոպական ինստիտուտների եւ Հունաստանի իշխանությունների միջեւ համաձայնության հասնելու համար:





























