Հայաստանի Հանրապետության հատվածում՝ սահմանին, փետրվարի 3-ի լույս 4-ի գիշերը հանգիստ է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ հակառակորդը քիչ է խախտել հրադադարի ռեժիմը, հայկական կողմն էլ գրեթե չի պատասխանել կրակոցներին:

Նշենք, որ հունվար ամիսը շատ լարված էր, գրեթե ամեն օր հակառակորդը ինտենսիվ խախտում էր հրադադարի ռեժիմը, երկու կողմից էլ զոհեր եւ վիրավորներ էին լինում: Դրանից հետո նախարար Սեյրան Օհանյանը որոշում կայացրեց եւ Զինված ուժերին թույլատրեց նախահարձակ լինել, հայկական կողմը անցավ պատժիչ գործողությունների, ինչից հետո սահմանին վիճակը մի քիչ խաղաղվեց: Առաջիկայում Ադրբեջանում սկսվելու են մեծ զորավարժություններ: