Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը չի կարողացել հստակ պատասխանել լրագրողի հարցին, թե արդյոք Թուրքիայից ապրիլի 24-ին պատվիրակություն կմեկնի՞ Հայաստան։
Թուրքական Netgazete կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը հերթական մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին, անդրադառնալով նաեւ Հայաստան այցի հետ կապված հարցին։
Լրագրողներից մեկը հիշեցրել է, որ Հայաստանը ապրիլի 24-ի հիշատակի միջոցառմանը մասնակցելու համար հրավեր է ուղարկել թուրքական իշխանություններին եւ հետաքրքրվել, թե արդյոք թուրքական կողմը մասնակցելո՞ւ է։
Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է, թե ինչքան ինքը տեղյակ է Թուրքիան չի մասնակցելու։





























