Կոմս անունով շունն ուսանողի համար ոչ միայն սիրելի կենդանի է դարձել, այլեւ հավատարիմ օգնական: Շունը, ձի նստած, գտնում է նախրից հեռացած կովերի հետքն ու հաչելով ցույց տալիս նրանց ուղղությունը:

Սկսնակ ֆերմեր Այդարն ասում է, որ մի անգամ հերթական անգամ գնացել է կորած նախրին գտնելու, իսկ Կոմսը պարզապես հետեւել է իրեն: «Շունը շատ էր հոգնել եւ հետ էր մնում, այդ պատճառով որոշեցի նրան ձիուն նստեցնել: Այդպես էլ ստացվեց, որ նա ձի հեծած շրջեց»,- հիշում է երիտասարդը:

Ըստ Lifenews-ի, շունն արդեն հայտնի է դարձել շրջապատում: Ոմանք ուսանողին նաեւ առաջարկել են վաճառել խելացի կենդանուն, սակայն Այդարը չի պատրաստվում բաժանվել Կոմսից: