Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Դեբերի քաղաքի ոստիկանությունը կալանավորել է մի տղամարդու, որը մտադիր էր ալիգատորի մսից իր համար ընթրիք պատրաստել:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տեղի բնակիչ Ռիչարդ Նիքսին հաջողվել էր ինքնուրույն բռնել մոտ կես մետր երկարությամբ 5 ալիգարտորի: Նրան առավելապես հետաքրքրում էին կենդանիների պոչերը, որոնցից մի շարք համեղ ուտեստներ են պատրաստում:
Նիքսը մտադիր էր ընթրել իր սիրելի ֆուտբոլային խաղի ժամանակ, հեռուստացույցի առջեւ նստած, սակայն դրանից երք ժամ առաջ նրան այցելեցին ոստիկանները:
«Ոչ ոք իրավունք չունի Ֆլորիդայում ալիգատորներ որսալ, եթե նա չունի դրա համար հատուկ լիցենզիա»,-հայտարարել է նահանգի բնության պահպանության հանձնաժողովի ներկայացուցիչ Գրեգ Ուորքմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ 30-ամյա Նիքսը մի քանի անգամ հայտնվել էր ոստիկանության ուշադրության կենտրոնում: Նրան, մասնավորապես, կալանավորել էին թմրամիջոցներ ու զենք պահելու եւ գողության համար:



























