Մեկ շարժիչ ունեցող Piper PA-4 օդանավը վթարի է ենթարկվել ԱՄՆ Թեքսաս նահանգի Լաբոք քաղաքում, հաղորդում է ABC News-ը:
Օդանավը փորձելով վայրէջք կատարել Փրեսթոնի օդանավակայանում, բախվել է հեռուստաաշտարակին:
Արտակարգ դեպքի հետեւանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, որի մարմինը հայտնաբերվել է դեպքի վայրում:
Հեռուստաստուդիայի աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել, սակայն շենքի ներսում բոլոր գտնվողներին տարհանել են: Հեռուստաաշտարակը լրջորեն տուժել է:



























