ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում բացվել է առաջին մզկիթը, որն այցելելու իրավունք ունեն միայն կանայք, տեղեկացնում է ABC News-ը։

Կանանց մզկիթի հիմնադիր Հասնա Մազնավին հայտարարել է, որ ինքը երազում էր այդ մասին մանկությունից։ Նրա կարծիքով, անարդարացի է, որ կանանց աղթոքի համար մզկիթներում հատկացնում են որպես կանոն միայն անհարմարավետ մի սենյակ՝ իր չափերով ավելի փոքր նրանից, որը նախատեսված է տղամարդկանց համար։ Մազնավին վկայակոչում է Ղուրանը, որտեղ ոչինչ ասված չէ այն մասին,թե կանայք պետք է տղամարդկանցից առանձին աղոթեն, գրույմ է Gazeta-ն։

ԱՄՆ Դիրբորն քաղաքում  գտնվող ամենխոշոր մզկիթի ղեկավար իմամ Հասան Ղազվինին իր աջակցությունն է հայտնել այդ նախաձեռնությանը։

«Ես կարծում եմ, սա համարձակ քայլ է, որը հարգանքի է արժանի բոլոր մուսուլմանների կողմից»։