Տավուշի մարզի Մովսես գյուղում փետրվարի 4-ին այգում աշխատելու ընթացքում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից վիրավորված 85-ամյա Լեւոն Անդրասյանը գտնվում է Կենտրոնական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում:

NEWS.am-ի հետ զրույցում հոսպիտալի փոխտնօրեն Արտաշես Խաչատրյանը հայտնեց, որ ծերունու վիճակը գնահատվում է կայուն, միջին ծանրության:

«Լեւոն Անդրեասյանը ստացել է ծնկի եւ ոտքի ազդրոսկրի կոտրվածք, փետրվարի 6-ին վիրահատելու ենք»,- ասաց Արտաշես Խաչատրյանը:

Նշենք, որ 85-ամյա ծերունուն առաջին բուժօգնությունը ցուցաբերել էին Բերդի հոսպիտալում, որից հետո տեղափոխել Երեւան: