ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի արեւելքում ռուսամետ ակտիվիստներին աջակցությունը եւ դուրս բերել զորքերը, որպեսզի վերականգնի մարտերի սրման պատճառով խախտված հրադադարի ռեժիմը: Այս մասին նա հայտարարել է փետրվարի 5-ին Կիեւում Պյոտր Պորոշենկոյի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
«Մենք ցանկանում ենք հարցին դիվանագիտական լուծում տալ, բայց չենք կարող աչք փակել տանկերի վրա, որոնք անկանոն անցնում են սահմանն ու իրենց հետեւից զորքեր տանում մարտի»,- Քերրիի խոսքերն է մեջբերում «The Washington Post»-ը:



























