Վաշինգտոնը Մոսկվայի հետ առճակատում չի փնտրում: Ըստ NBC հեռուստալիքի, այս մասին փետրվարի 5-ին Կիեւում Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
«Մենք Ռուսաստանի հետ առճակատում չենք փնտրում, եւ ոչ ոք դա չի անում. ո՛չ նախագահ Պորոշենկոն, ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ Եվրամիությունը»,- մասնավորապես հայտարարել է պետքարտուղարը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն ստեղծված իրավիճակը դիվանագիտորեն լուծելու հույս ունի:
Բացի այդ, ըստ Քերրիի, Սպիտակ տունն Ուկրաինային լրացուցիչ 16.4 մլն դոլար է հատկացրել՝ մարտական գործողությունների արդյունքում տուժած խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:



























